Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը միտումնավոր է ուղղվել մարդկանց ուղղությամբ. ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)
Բեռլինի ոստիկանությունը կարծում է, որ Գերմանիայի մայրաքաղաքում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մարդկանց վրա միտումնավոր է քշել: Այդ մասին իրավապահները հայտնել են Twitter-ի իրենց էջում, գրում է gazeta.ru-ն:
«Մեր մասնագետները կարծում են, որ բեռնատարը միտումնավոր է ուղղվել մարդկանց ուղղությամբ Բրայտշայդպլացում գտնվող սուրբծննդյան տոնավաճառում»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բեռլինի կենտրոնական սուրբծննդյան շուկայում բեռնատարի վարորդը մեքենայով բախվել էր շուկայում հավաքված ամբոխին, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Հոսպիտալացվել է 48 մարդ:
Հաղորդվում է նաև, որ Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի ենթադրյալ վարորդին: Ոստիկանության ներկայացուցչի տեղեկություններով՝ մեքենայում եղել է երկու մարդ: Ուղևորը մահացած է հայտնաբերվել:






























