Քորնուելի ափերը 1 ամսվա մեջ 2-րդ անգամ ողողել են հազարավոր սատկած ձկներ (լուսանկարներ)

16:37 • 20.12.16

Բրիտանական Քորնուելի առափնյա հատվածի մի մասն այս ամսվա մեջ արդեն 2-րդ անգամ ծածկվել է  հազարավոր սատկած ձկներով՝ ստեղծելով տհաճ տեսարան:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, նմանատիպ առաջին դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 4-ին՝ Փենթվին լողափում:


Ականատեսների պատմելով՝ թե՛ առաջին, թե՛ 2-րդ դեպքերի ժամանակ ճայերն ու առափնյա հատվածում բնակվող մյուս գիշատիչ թռչունները զարմանալիորեն հետաքրքրություն չեն դրսևորել ափ նետված հազարավոր ձկների նկատմամբ:


«Հետաքրքիր է, որ ճայերն ընդհանրապես չէին մոտենում ձկներին՝ չնայած, որ դրանք թարմ տեսք ունեին: Ասեմ ավելին՝ նույնիսկ շունս է հրաժարվել ուտել դրանք»,-պատմել է տեղաբնակներից Դևիդ Հյուջսը:


Աղբյուրը մանրամասնում է, որ այս անգամ ափ են նետվել սկումբրիա տեսակի ձկներ:

 

Endless: Thousands of fish lay strewn across the beach in Cornwall on Saturday 

Stacks: Thousands of fish, mainly mackerel and herring, were found at low tide by a dog walker 

Gasping: Experts says the fish may have been trying to evade a predator or unfavourable weather conditions and swam to close to the shore 

Dog walker David Hughes said his dog nor the over looping seagulls wanted to eat the dead fish 

 

 

 

Քորնուելի ափերը 1 ամսվա մեջ 2-րդ անգամ ողողել են հազարավոր սատկած ձկներ (լուսանկարներ)