Բրազիլիայում առաջին անգամ այրվածքների բուժման հարցում նորարարական միջոց են կիրառել՝ օգտագործելով Tilapi ձկան մաշկը (լուսանկարներ)
Բրազիլացի բժիշկներն առաջին անգամ այրվածքների բուժման հարցում նորարարական միջոց են կիրառել՝ օգտագործելով քաղցրահամ ջրերում ապրող Tilapi արևադարձային ձկան մաշկը:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բժշկության պատմության մեջ առաջին անգամ կիրառվող մեթոդն օգտագործվել է 36-ամյա մատուցողուհի Մարիա Ինես Կանդիդո դա Սիլվային օգնելու համար: Հայտնի է, որ գազի պայթյունի հետևանքով կինը 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել ձեռքերի, պարանոցի, ոտքերի ու դեմքի հատվածներում:
Հայտնի է, որ Tilapi ձկան մաշկն ընտրվել է այն պարզ պատճառով, որ այն դիմակայուն է բազմաթիվ հիվանդությունների նկատմամբ ու անհրաժեշտ քանակությամբ կոլագեն է պարունակում:
Այլ կերպ ասած՝ ձկան մաշկը կիրառվել է որպես վիրակապ, սակայն, ի տարբերություն վիրակապի, այն ամեն օր փոխելու ու հիվանդին տհաճ զգացողություններ պատճառելու կարիք չկա:
Բրազիլուհին խոստովանել է, որ նախքան այդ սարսափելի ցավերի միջով էր անցնում, սակայն ձկան մաշկի կիրառումից հետո այլևս ցավազրկողների կարիք չունի:














