Իրկուտսկում լոգանքի համար նախատեսված կոնցենտրատը խմելու հետևանքով մահացածների թիվը հասել է 52-ի

12:13 • 20.12.16

Իրկուտսկում լոգանքի համար նախատեսված «Боярышник» կեղծված կոնցենտրատից թունավորման զոհ է դարձել 52 մարդ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Իրկուտսկի մարզի առողջապահության նախարար Օլեգ Յարոշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նախարարը հավելել է, որ հիվանդանոցներում գտնվում է 28 մարդ, 13-ի վիճակը չափազանց ծանր է, հույս, որ նրանք ողջ կմնան, փաստացիորեն չկա:


Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել էր, որ կոնցենտրատից թունավորումից մահացել է 53 մարդ: 


Բժիշկների խոսքերով՝ տուժածների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել՝ գտնվելով կոմայի մեջ:


Պարզվել է, որ տուժածների 99 տոկոսն ապրել է Նովո-Լենինո թաղամասում, որի մոտակայքում էլ իրավապահները հայտնաբերել են կեղծ կոնցենտրատի արտադրության ընդհատակյա գործարան:


Նշվում է, որ կոնցենտրատի մեջ հայտնաբերվել է մեթիլային սպիրտ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում 33 մարդ է մահացել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող «Боярышник» կոնցենտրատը խմելուց հետո