Facebook Messenger-ը թույլ է տալիս 50 հոգու մասնակցությամբ խմբակային տեսազանգ իրականացնել

13:09 • 20.12.16

Աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը, հայտարարել է, որ Messenger հաղորդագրային ծառայությունն արդեն հնարավորություն է տալիս խմբակային տեսազանգեր իրականացնել՝ զրույցում ներգրավելով առավելագույնը 50 հոգու:


Ինչպես հայտնում է The Verge-ը, հավելվածի կարգավորումներն այնպես են արված, որ սկզբում տեսազրույցին միանալու հնարավորություն ունի 6 մարդ, այնուհետև մասնակիցների քանակն ավելանում է:


Աղբյուրը մանրամասնում է, որ երբ տեսազրույցի մասնակիցների թիվը գերազանցում է 6-ը, մասնակիցների էկրանին սկսում է երևալ միայն այն օգտատիրոջ պատկերը, որն այդ պահին խոսում է:


The Verge-ը նկատում է, որ այս նորարարության շնորհիվ Messenger-ը դարձել է առավել կատարելագործված հավելված, քան Google Hangouts-ը և Microsoft Skype-ը, որոնք թույլ են տալիս խմբակային տեսազանգերի մասնակիցների առավելագույն թիվը հասցնել 10-ի:


Հայտնի է, որ նախքան այս, Facebook Messenger-ով հնարավոր էր միայն 1 հոգու հետ տեսաձայնային կապ հաստատել:

Facebook Messenger-ը թույլ է տալիս 50 հոգու մասնակցությամբ խմբակային տեսազանգ իրականացնել