Մահացել է համաշխարհային կինոի աստղ Միշել Մորգանը
Լեգենդար ֆրանսիացի դերասանուհի Միշել Մորգանը մահացել է 96 տարեկան հասակում, հաղորդում է FP գործակալությունը՝ հղում անելով կինոաստղի մերձավորներին։
«Դեկտեմբերի 20-ի առավոտյան ընդմիշտ փակվել են կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ աչքերը կյանքի 97-րդ տարում», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ դերասանուհին արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակին կանացի լավագույն դերի համար (1946), «Սեզար» (1992) և «Ոսկե առյուծ» (1996) պատվավոր մրցանակներին՝ կինեմատոգրաֆում ակնառու երախտիքների համար։
Միշել Մորգանն իր կարիերայի ընթացքում նկարահանվել է «Առափնյա մառախուղ», «Հովվերգական սիմֆոնիա», «Լքված հրեշտակ», «Հպարտները», «Ճակատագիր», «Մարիա Անտուանետտա՝ Ֆրանսիայի թագուհի», «Մեծ խորամանկություն», «Եթե դուք ինձ ասեիք Փարիզի մասին» և այլ ֆիլմերում։










