Խարբերդում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացված 80-ամյա մոտոցիկլավարը մահացել է
Դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետի բախման արդյունքում հոսպիտալացված անձն այսօր հիվանդանոցում մահացել է։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիվանդանոց էր տեղափոխվել մոտոցիկլետի վարորդը՝ 1936 թ. ծնված Անդրանիկ Էկմեկչյանը, ով դեկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:










