Ռուսաստանում կինը մահացել է՝ ընկնելով տրոլեյբուսի դռնից (տեսանյութ)
Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում տարեց կինն ընկել է շարժման մեջ գտնվող տրոլեյբուսի բաց դռնից և տեղում վախճանվել. հաղորդում է HTB-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լենինի պողոտայի վրա՝ Улица Пичугина կանգառի մոտակայքում։
«Տրոլեյբուսի դուռը վատ է փակվել։ Վարորդը փակել է դռները կանգառում, իսկ մի դուռ, ամենայն հավանականությամբ, չի փակվել։ Կինը սկսել է ներքև իջնել։ Չգիտեմ՝ ինչ է ցանկացել անել։ Եվ այդ պահին նրա ձեռքից տոպրակ է ընկել։ Բաց դռան մոտ նա սկսել է բարձրացնել այն և դուրս է թռել», - պատմել է տրոլեյբուսի տոմսավաճառը։
Ականատեսների խոսքերով՝ ամեն ինչ կատարվել է մեկ վայրկյանում։ Տրոլեյբուսը կանգ է առել, տոմսավաճառն ու վարորդը գնացել են կնոջ մոտ և շտապօգնություն կանչել։ Տոմսավաճառի խոսքերով՝ կինը դեռևս ողջ է եղել, սակայն բժիշկները դեպքի վայր են ժամանել կես ժամ անց։ Տուժածը մահացել է տեղում։
Женщина выпала из открытой двери троллейбуса на полном ходу и попала под его задние колеса во Владимире. Пассажирка погибла pic.twitter.com/iPdPoOquGy
— НТВ (@ntvru) December 20, 2016










