Բան Կի Մունը չի բացառել իր մասնակցությունը Հրվ. Կորեայի նախագահական ընտրություններին

11:11 • 21.12.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չի բացառում, որ կարող է մասնակցել Հարավային Կորեայի արտահերթ նախագահական ընտրություններին, հայտնում է gazeta.ru-ն:

«Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ 10-ամյա փորձը կարող է օգնել Հարավային Կորեայի զարգացմանը, ապա ես պատրաստ եմ զոհել ինձ այդ նպատակին հասնելու համար», - հայտարարել է Բան Կի Մունը հարավկորեացի լրագրողների հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:


Նա նաև հավելել է, որ այս հարցում վերջնական որոշման կգա, երբ լսի Հարավային Կորեայի քաղաքացիների կարծիքը:


Բան Կի Մունը հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին լրանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունների ժամկետը, ինչից հետո նա կվերադառնա հայրենիք: