ԻՊ-ը ստանձնել է Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է ամենաքիրը 12 մարդ և մոտ 50-ը վիրավոր է: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել էր, որ Բեռլինի ահաբեկչական ակտից հետո հնարավոր են հարձակումների կրկնություններ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան անհայտ անձը բեռնատարով բախվել է Բեռլինի կենտրոնում գործող սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց ամբոխին: Առնվազն 12 մարդ է զոհվել, 48 մարդ ստացել է վնասվածքներ:










