Կոլումբիայում բեռնատար Boeing 727 է վթարի ենթարկվել

06:44 • 21.12.16

Կոլումբիայում Պուերտո-Կարրենո քաղաքում թռիչքի ժամանակ բեռնատար Boeing 727-ը վթարի է ենթարկվել, հաղորդում է տեղի El Tiempo պարբերականը:

Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է Aerosucre ավիաընկերությանը և ուղևորվում էր Բոգոտա:

Օդանավի սրահում եղել է անձնակազմի վեց ներկայացուցիչ, որոնցից երեքը զոհվել է: Երկու մարդ վիրավոր է, անձնակազմի ևս մեկ ներկայացուցիչ չի հայտնաբերվել:

Ներկա դրությամբ տեղի ունեցածի պատճառն անհայտ է: