Եկատերինբուրգի օդանավակայանը վերսկսել է աշխատանքն արտակարգ իրավիճակից հետո
Ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանը կրկին օդանավեր է ընդունում և ուղարկում: Այս մասին ТАСС-ին հաղորդել է օդանավակայանի մամուլի քարտուղար Դմիտրի Տյուխտինը:
Նշվում է, որ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը դեկտեմբերի 21-ին`տեղական ժամանակով ժամը 05:00-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Թաիլանդի Փհուկետ քաղաք ուղևորվող Azur Air ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռը շտապ արգելակել է վերասլացքի ժամանակ: Օդաչուները տարօրինակ ձայն են լսել ինքնաթիռի աջ շարժիչում և որոշել դադարեցնել օդ բարձրանալը, ինչի արդյունքում ինքնաթիռը մոտ 60 մետրով դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Ինքնաթիռի սրահում ավելի քան 300 ուղևոր է եղել. տուժածներ չկան: Միջադեպի կապակցությամբ օդանավակայանը մի քանի ժամ չի աշխատել, ինչի հետևանքով տասնյակ չվերթներ են հետաձգվել:










