Ալեքսանդրա Էլբակյանը ներառվել է Nature ամսագրի` տարվա մարդկանց վարկանիշում

12:36 • 21.12.16

Ղազախստանում բնակվող Ալեքսանդրա Էլբակյանը, որը ստեղծել է գիտական աշխատություններ հրապարակող Sci-Hub «ծովահենային» կայքը, ներառվել է Nature ամսագրի` տարվա 10 մարդկանց վարկանիշում:

Nature ամսագրի հաղորդմամբ` Ալեքսանդրա Էլբակյանը Sci-Hub կայքը ստեղծել է 2011 թվականին Ղազախստանի ազգային տեխնիկական համալսարանում սովորելու ժամանակ, երբ բախվել է այն փաստին, որ գիտական աշխատությունների մեծ մասը հասանելի է միայն վճարովի հիմունքներով:

Նշվում է, որ Sci-Hub կայքում համարյա բոլոր գիտական հոդվածները ներբեռնման համար հասանելի են անվճար հիմունքներով: 2015 թվականին Elsevier գիտական հրատարակությունը դատի է տվել Sci-Hub-ը, և ամերիկյան դատարանը կայացրել է Էլբակյանի կայքն արգելափակելու մասին որոշում, սակայն կայքը փոխել է դոմենն ու շարունակել աշխատանքը:

Նշենք, որ գիտաշխատող և ծրագրավորող Ալեքսանդրա Էլբակյանը ծնվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Նրա խոսքով` ինքն ունի հայկական, սլավոնական և ասիական ծագում:

Ալեքսանդրա Էլբակյանը ներառվել է Nature ամսագրի` տարվա մարդկանց վարկանիշում