Հրդեհ Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 2-րդ հարկում մասամբ այրվում է մեկ դասասենյակի և միջանցքի փայտյա հատակն ու կախովի առաստաղը (մոտ 10 քմ և 7 քմ) և փայտյա կահույքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել՝ 22.49-ին:










