Ղազախստանում վթարի է ենթարկվել Су-27 ինքնաթիռը

18:19 • 21.12.16

Ղազախստանում վթարի է ենթարկվել Су-27 ինքնաթիռը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարության կայքը:

«Գիշերային պայմաններում ուսումնական չվերթ իրականացնելու ժամանակ ավիացիոն միջադեպի հետևանքով վթարի է ենթարկվել Су-27 ինքնաթիռը», - ասվում է հայտարարության մեջ:

Կայքի հաղորդմամբ` օդաչուին հաջողվել է հեռու տանել ինքնաթիռը բնակավայրից, ինչից հետո նա լքել է օդանավը:

Նշվում է, որ հանձնաժողովը պարզում է միջադեպի պատճառներն ու հանգամանքները: