Lamborghini-ն ներկայացրել է 740 ձիաուժ հզորությամբ Aventador S-ը (լուսանկարներ)

17:14 • 21.12.16

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Lamborghini մեքենաշինական ընկերությունը 5-ամյա դադարից հետո ներկայացրել է 2017 Aventador S մեքենան՝ համալրված 6.5 լ աշխատանքային ծավալով, 740 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով:


Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, նորույթը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:


Աղբյուրը նկատում է, որ ի տարբերություն նախորդ մոդելի՝ Lamborghini Aventador S-ն ունի ավելի ագրեսիվ տեսք, ինչպես նաև արդիականացված ներքին սրահ:


2017 Aventador S-ի գինը սկսվում է 421.350 դոլարից: Մեքենաների առաքումը կսկսվի 2017թ. գարնանից:

 

2017-lamborghini-aventador-s-9

2017-lamborghini-aventador-s-2

2017-lamborghini-aventador-s-4

2017-lamborghini-aventador-s-5

2017-lamborghini-aventador-s-11

2017-lamborghini-aventador-s-6

 

 

 

 

 

 

Lamborghini-ն ներկայացրել է 740 ձիաուժ հզորությամբ Aventador S-ը (լուսանկարներ)