Մեխիկոյյի հրավառիչների շուկայում հզոր պայթյուններ են տեղի ունեցել Սուրբ Ծնունդից օրեր առաջ. առնվազն 31 մարդ է մահացել (տեսանյութ)

23:25 • 21.12.16

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի արվարձաններից մեկում գտնվող հրավառիչների շուկայում երեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 31 մարդ է մահացել, տասնյակները վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսօր փրկարարները և քննիչները խուզարկություն են անցկացնում հրդեհված տարածքում` պարզելու Սուրբ Ծնունդից օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառները:

Հրապարակված տեսանյութերը պատկերում են հրավառիչ տեխնիկայի պայթյունի հետևանքով բարձրացած ծխի սյուները, որոնք համեմատվում են պատերազմական գոտում օդ բարձրացած հրթիռների հետ:

Նշվում է, որ սա արդեն երրորդ անգամն է վերջին տասնամյակում, որ պայթյուններ են տեղի ունենում Մեխիկոյից 32 կմ հեռավորությամբ գտնվող Տուլտեպեկ քաղաքի հայտնի շուկայում: