Մոսկովյան մետրոյում տղամարդն ընկել է ռելսերի վրա և մահացել
Մոսկովյան մետրոյի «Վիխինո» կայարանում տղամարդը մահացել է ռելսերի վրա ընկնելու հետևանքով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը:
«Տեղական ժամանակով ժամը 07:27-ին ռելսերի վրա տղամարդ է ընկել: Նախնական տվյալների համաձայն` նա մահացել է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ գնացքների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Միջադեպի հանգամանքները պարզվում են:










