Նյույորքցին պատրաստել է մարդուն վեր բարձրացնող հզոր անօդաչու (տեսանյութ)

11:48 • 21.12.16

Նյու Յորքում բնակվող հայտնի տեսաբլոգեր Քեյսի Նեյստատը թողարկել է նոր տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է նա վարում անօդաչու թռչող սարքին ամրացված սնոուբորդը:


Հետաքրքրական է, որ անօդաչուն, որը, ի դեպ, պատրաստել են Նեյստատն ու իր ընկերները, այնքան հզոր է, որ կարողացել է տղամարդուն մի քանի մետրով վեր հանել:


Meduza.io-ն հավելում է, որ բացի այդ, անօդաչուն հնարավորություն է տալիս ձյունածածկ լանջով վեր բարձրանալ՝ առանց հավելյալ ջանք գործադրելու:

 

Նյույորքցին պատրաստել է մարդուն վեր բարձրացնող հզոր անօդաչու (տեսանյութ)