Ոչ ոք չի կարող զրկել ինձ հաղթանակից՝ բացի Ալլահից. Գամբիայի նախագահը հրաժարվում է ընդունել ընտրություններում իր պարտությունը
Աֆրիկյան Գամբիա պետության նախագահ Յահյա Ջամեն հրաժարվել է լքել նախագահի պաշտոնն իր նախագահության ժամկետի ավարտից հետո, գրում է gazeta.ru-ն:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ գործող նախագահը 36.7 տոկոս ձայնով պարտվել է՝ իր տեղը զիջելով 45,5 տոկոս ձայն ստացած ընդդիմության ներկայացուցիչ Ադամա Բարոուին:
«Ես վախկոտ չեմ, իմ իրավունքները չի կարելի խախտել: Սա է իմ դիրքորոշումը: Ոչ ոք չի կարող զրկել ինձ հաղթանակից՝ բացի Ալլահից»,- հայտարարել է Ջամեն:
Գամբիայի գործող նախագահը մտադիր է ընտրությունների արդյունքները բողոքարկել Գերագույն դատարանում, նա նաև հայտարարել է, որ քվեարկության ընթացքում թույլ են տրվել կոպիտ սխալներ:










