Դանիայում ժամկետանց ապրանքների սուպերմարկետ է բացվել

20:34 • 22.12.16

Կոպենհագենում բացվել է Wefood անվանումն ստացած սուպերմարկետը, որտեղ ժամկետանց ապրանքներ են վաճառվում:

Այս մասին հայտնում է Euromag-ը` նշելով, որ սպառված ժամկետով սննդամթերքի վաճառքը Դանիայում օրինական է համարվում, և փորձագետները վստահեցնում են, որ նման արտադրանքի սպառումը որևէ վտանգ չի ներկայացնում:

Բոլոր ապրանքները, որոնք կարելի է հանդիպել Wefood-ի տաղավարներում, նվիրաբերվել են արտադրողների, արտահանող և ներկրող ընկերությունների և տեղի սուպերմարկետների կողմից:

Wefood խանութների ցանցի եկամուտը բարեգործության է ուղղվում: Գները կազմում են ապրանքի նախնական արժեքի կեսը մոտավորապես: Խանութի տեսականին թարմացվում է գրեթե ամեն օր: