Գաղտնազերծվել է նոր Audi Q8-ի դիզայնը (լուսանկարներ)

16:15 • 22.12.16

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը Դետրոյթում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի շրջանակում պաշտոնապես ներկայացնելու է Q8 մեքենայի նախնական օրինակը, որի սերիական տարբերակը նախատեսված է լինելու BMW X6 և Mercedes-Benz GLE Coupe մեքենաների հետ մրցակցության համար:


Սակայն, ինչպես նշում է motor.ru-ն, ԶԼՄ-ները ժամանակից շուտ հրապարակել են ներկայացվելիք նորույթի սքեթչերը՝ գաղտնազերծելով դրա տպավորիչ դիզայնը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Q8-ի տեխնիկական բնութագրի, դրա սերիական մոդելի թողարկման ժամկետի ու գնի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել:


Ավելի վաղ հաղորդվել է, որ գերմանացի ավտոարտադրողները ներկայացնելու են Q8-ի էլեկտրական տարբերակը՝ Tesla-ի հետ հաջող մրցակցություն ապահովելու համար:

 

Прототип Audi Q8 дебютирует в январе на автосалоне в Детройте

Прототип Audi Q8 дебютирует в январе на автосалоне в Детройте. Фото 1

Գաղտնազերծվել է նոր Audi Q8-ի դիզայնը (լուսանկարներ)