Գերմանական Charlie Hebdo-ն Բեռլինի ահաբեկչական ակտի ծաղրանկարն է տեղադրել իր շապիկին (նկարազարդում)
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական հրատարակությունը նոր համարի շապիկին նկարազարդում է տեղադրել, որը նվիրված է Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական ակտին:
Պարբերականի շապիկին քաղցրաբլիթային տուն է պատկերված, որից դուրս են ցցվում բազմաթիվ հրացաններ:
«Նրանք չեն փոխի մեր ապրելակերպը»,- ասվում է նկարազարդման մեջ:
Ինչպես նշում է Deutschlandfunk-ը, Charlie Hebdo շաբաթաթերթի գերմանական տարբերակը սկսել է հրատարակվել դեկտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը Բեռլինի կենտրոնում մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց ամբոխի մեջ: Առնվազն 12 մարդ է զոհվել, 48 մարդ ստացել է վնասվածքներ: Գերմանիայի դատախազությունը 100 հազար եվրոյի չափով պարգևատրում է խոստացել Բեռլինում ահաբեկչական ակտի իրականացման համար կասկածվող թունիսցի Անիս Ամրիի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար:











