Նիդեռլանդների կենդանաբանական այգում ցուցադրել են վագրակատվի նորածին վեցյակին (լուսանկարներ, տեսանյութ)
Նիդերլանդների կենդանաբանական այգում այցելուներին առաջին անգամ ցուցադրել են վագրակատվի 14 շաբաթական վեցնյակ ձագերին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նորածին վեց վագրակատուները առաջին անգամ են դուրս եկել մարդկանց առաջ: Նրանք դեռ անբաժան են իրենց մորից և անընդհատ նրա շուրջն են պտտվում: Վագրակատուն վեցնյակ է ունեցել Արհնեմ քաղաքի Burgers' Zoo այգում:
Վեց ձագերից չորսը էգ են, երկուսը` արու: Նրանք լույս աշխարհ են եկել սեպտեմբերի 14-ին: Նրանց մայրիկը ևս ծնվել է նույն կենդանաբանական այգում 2010 թվականին:
Վագրակատուն չափազանց հազվադեպ է վեցնյակ ունենում: Նման երևույթ պատահում է կենդանիների 5 տոկոսի մոտ միայն:













