Անցյալ դարի էլեկտրական մեքենաները, որոնք ճանապարհ են հարթել Telsa-ի համար (լուսանկարներ)
Daily Mail-ը ներկայցրել է անցյալի էլեկտրական ավտոմեքենաների նմուշները, որոնցից «սերում են» ներկայիս մոդելները:
Ինչպես նշում է աղբյուրը, ամերիկյան Telsa ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, հավանաբար, վերցրել է մեկ դար առաջ ներկայացված մեքենաների դիզայներկան ու տեխնիկական տարրերը:
Նախորդ դարի մեքենաների դիզայնն այսօր կարող է տարօրինակ թվալ, սակայն դրանցից շատերը ճանապարհ են հարթել ներկայիս էլեկտրական մեքենաների համար:
Երբևէ հայտնի դարձած առաջին էլեկտրական մեքենան կառուցվել է 1837-ին շոտլանդացի Ռոբերտ Դեվիդսոնի կողմից, իսկ գործնական մոդելները ի հայտ են եկել 1860-ականներին:













