Մոսկվայում տեղի է ունենում Անկարայում սպանված ՌԴ դեսպանի քաղաքացիական հոգեհանգիստը (ուղիղ միացում)

13:03 • 22.12.16

Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարարության շենքում, տեղի է ունենում դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի քաղաքացիական հոգեհանգիստը։

Ռուսական РИА Новости գործակալությունն ուղիղ հեռարձակմամբ հետևում է արարողության ընթացքին: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հետաձգել էր այսօր նախատեսված մեծ մամուլի ասուլիսը՝ դեսպանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:

Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին:

Դեսպանին սպանած 22-ամյա ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը սպանությունից հետո բացականչել էր «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին: