Մոսկվայի մետրոյի անցումներից մեկում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)

13:46 • 22.12.16

Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը տարածվել է համացանցում, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով վնասվածքներով հոսպիտալացվել է 6 մարդ:


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պայթյունի պատճառը եղել է անցումում աշխատող բանվորների կողմից գազի բալոնի հետ անզգույշ վարվելը։


«Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է եռակցման աշխատանքների ժամանակ գազի բալոնի հետ անզգույշ վարվելը»,-հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:


Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը չի ազդել մետրոյի բնականոն աշխատանքի վրա: