Nokia-ն դատական հայցեր է ներկայացրել Apple-ի դեմ

14:26 • 22.12.16

Ֆիննական Nokia տեխնոլոգիական ընկերությունը դատական հայցեր է ներկայացրել ամերիկյան Apple-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով արտոնագրային օրենսդրության խախտման համար:


Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Nokia-ն հայցերը ներկայացրել է Գերմանիայի և Միացյալ Նահանգների դատարաններում:


Nokia-ն պնդում է, որ Apple-ը հրաժարվել է համապատասխան ձևով արտոնագրել իր մի շարք սարքերում Nokia-ի ավելի վաղ արտոնագրված հայտնագործությունների օգտագործումը:


Աղբյուրը մանրամասնում է, որ այդ տեխնոլոգիաները վերաբերում են ծրագրային ապահովմանը, էկրանին և ինտերֆեյսին:

 

 

Nokia-ն դատական հայցեր է ներկայացրել Apple-ի դեմ