Ֆրանսիական քաղաքի քաղաքապետը դատարանի առջև կկանգնի հակաիսլամական հայտարարությունների համար
Ֆրանսիական Բեզյե քաղաքի քաղաքապետ Ռոբեր Մենարը դատարանի առջև կկանգնի միջէթնիկական և միջկրոնական ատելություն հրահրելու համար, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Le Figaro-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ դատական վարույթի պատճառը քաղաքապետի թվիթերյան գրառումն է նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
«Հսկայական փոխարինման լավագույն ապացույցը (ֆրանսիացի դպրոցականների փոխարինումն այլ երկրներից եկած երեխաներով): Ուղղակի համեմատեք հին դպրոցական լուսանկարների հետ», - գրել է քաղաքապետը սեպտեմբերի 1-ին:
Նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունը թվիթերյան գրառում է հրապարակել, որը պարունակում է հատված Մենարի հարցազրույցից և դրան ուշադրություն դարձնելու կոչ երկրի նախարարությանը։
«Քաղաքի կենտրոնում դպրոցականների 91 տոկոսը մուսուլմաններ են: Ակնհայտ է, որ սա խնդիր է», - ասել է քաղաքապետը:










