Իրկուտսկում լոգանքի համար նախատեսված կոնցենտրատը խմելու հետևանքով մահացածների թիվը հասել է 71-ի
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված «Боярышник» կեղծված կոնցենտրատից թունավորման զոհերի թիվը հասել է 71-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով տարածաշրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Տատյանա Շկուրսկայային:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Տատյանա Լեբեդևայի խոսքով` տուժածների ընդհանուր թիվը 117 է: Այս գիշեր հիվանդանոց է տեղափոխվել ևս մի տուժած: Ստացիոնար բուժման մեջ է գտնվում 36 տուժած:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում 33 մարդ է մահացել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող «Боярышник» կոնցենտրատը խմելուց հետո:










