Դեսպանի սպանությունից հետո ռուսաստանցիները վտանգավոր են համարում Թուրքիա այցելելը. հարցում

15:42 • 22.12.16

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության վերաբերյալ ռուսաստանցիների կարծիքն իմանալու համար էքսպրես-հարցում է անցկացվել, որին մասնակցել է 1000 մարդ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` մեջբերելով «Ռոմիր» (Ромир) հետազոտական հոլդինգի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցված ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (76%) համարում է, որ ներկայում այս կամ այն չափով վտանգավոր է Թուրքիա այցելելը:

Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ չեզոք դիրքորոշում է հայտնել հարցվածների 17 տոկոսը, իսկ 6 տոկոսի կարծիքով` Թուրքիա այցելելու դեպքում ոչ մի վտանգ չի սպառնում:

Հարցվածների 46 տոկոսը կարծում է, որ ահաբեկչական ակտի հետևանքով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են կրկին վատթարանալ:


Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: