Ֆրանսիայում բացվել է արևային վահանակներով պատված առաջին փողոցն աշխարհում
Ֆրանսիայում այսօր բացվել է աշխարհում առաջին ավտոմայրուղու երթևեկելի հատվածը, որը կառուցված է արևային վահանակներից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի էկոլոգիայի և կայուն զարգացման նախարար Սեգոլեն Ռուայալը: Նա հույս է հայտնել, որ տվյալ տեխնոլոգիան կհետաքրքրի նաև այլ երկրներին:
Նախարարուհու խոսքով` «ավտոճանապարհների մակերևույթի օգտագործումը արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածող վահանակների տեղակայման համար թույլ կտա տարածքներ խնայել գյուղատնտեսության համար:
Փորձարարական ճանապարհը գտնվում է Նորմանդիա շրջանի Տուրուվր քաղաքի մոտակայքում: Շահագործման է հանձնվել մայրուղու մեկ կմ ձգվող հատվածը միայն, որի վրա ընդհանուր 28 քառ. կմ մակերեսով վահանակներ են տեղադրվել:
Պետական ֆինանսավորմամբ իրականացված ծրագիրն արժեցել է 5 մլն եվրո: Այս նախագիծը թույլ կտա 5000 բնակիչ ունեցող քաղաքի լուսավորման համար անհրաժեշտ էլեկտրէներգիա կուտակել:










