Մոսկվայում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը
Մոսկվայում մահացել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի թոռը: 80-ամյա Եվգենի Ջուղաշվիլիի մահվան մասին РИА Новости-ին հայտնել է շտապօգնության տեղեկատվական ծառայությունը:
Եվգենի Ջուղաշվիլին ծնվել է 1936 թվականին`Իոսիֆ Ստալինի ավագ որդի Յակովի ընտանիքում: Նա աշխատել է որպես ռազմական ինժեներ:
Նշվում է, որ Ջուղաշվիլիի մահվան պատճառը դեռևս անհայտ է:










