ԱՄՆ-ի անտառներից մեկում հայտնաբերվել է 40 տարի առաջ լքված 500 հազար դոլար արժողությամբ Aston Martin (լուսանկարներ)
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում հայտնաբերվել է 500 հազար դոլար արժողությամբ Aston Martin ավտոմեքենա, որը լքվել է մոտ 40 տարի առաջ:
Driver կայքի հաղորդմամբ` 1970-ական թվականներին ավտոմեքենայի տերն այն կայանել է տներից մեկի մոտ, որտեղ և այն մնացել է մինչ օրս:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան աճուրդի է հանվել 500 հազար դոլարով, սակայն դրա վերանորոգման համար լուրջ ջանքեր կպահանջվեն. տասնամյակներ շարունակ անտառում գտնվելը զգալիորեն վնասել է փոխադրամիջոցը:
Նշվում է, որ ավտոմեքենան թողարկվել է Մեծ Բրիտանիայում 1958-1963 թվականներին և մի քանի անգամ օգտագործվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանումների ժամանակ:













