American Airlines-ի հազարավոր բորտուղեկցորդներ բողոքում են իրենց նոր համազգեստներից

21:06 • 23.12.16

Ամերիկյան ավիաուղիների բորտուղեկցորդները պայքարում են իրենց հին համազգեստները վերադարձնելու համար:

Ինչպես հայտնում է NBC News-ը, հազարավոր բուրտուղեկցորդներ իրենց բողոքն են ներկայացրել` կապված սեպտեմբերին ներկայացված նոր համազգեստների անհարմարավետության հետ:

«Նոր համազգեստների պատճառով մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս, ինչպես օրինակ` աչքերի ուռչելը, մաշկի կարմիր ցանը, գլխացավը և գլխապտույտը», - նշվում է Պրոֆեսիոնալ բորտուղեկցորդների ասոցիացիայի նամակում: Այս միությունը ներկայացնում է ավելի քան 25 000 բորտուղեկցորդների շահերը ԱՄՆ-ի ողջ տարածքում:

Ինչպես ասվում է նամակում`«առողջությունը կարևոր նշանակություն ունի բորտուղեկցորդների աշխատանքի կատարման համար: Դա ապահովելու համար նրանք հարմարավետ և անվտանգ համազգեստների կարիք ունեն»:

Շուրջ 2200 բորտուղեկցորդներ բողոքել են իրենց ներկայիս համազգեստներից: