«Իհարկե, առաջադրվելու եմ». Վրեժ Մարկոսյանը միտքը փոխել է
Չնայած մամուլում գրվել է, որ «Տիգրան մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը չի լինելու ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ առաջադրվելու է: «Իհարկե, առաջադրվելու եմ, անպայման»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելով, որ առաջադրվելու է նույն ընտրատարածքից:
Նշենք, որ Վրեժ Մարկոսյանը մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանից:
Մինչ այդ նա «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենն էր: Նշենք նաև, որ Վրեժ Մարկոսյանը ԱԺ-ում ելույթների առթիվ առավել պասիվ պատգամավորներից է, ավելին՝ երբևէ ամբիոնից ելույթ չի ունեցել, չնայած պարտաճանաչ ներկայանում է գրանցվելու ու քվեարկությունների ժամանակ:










