Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցու զանգերը վերջին 5 տարում առաջին անգամ ղողանջել են քաղաքի վերջնական ազատագրման առթիվ (տեսանյութ)
Հալեպի հայկական եկեղեցիների զանգերը գիշերը ղողանջել են քաղաքի վերջնական ազատագրման առիթով:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը 5-ամյա պատերազմից հետո առաջին անգամ հնչեցվում են քահանա Հովսեփ Արսլանյանի կողմից:
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան Սիրիայի բանակի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է Սիրիայի տնտեսական կենտրոն Հալեպից զինված գրոհայինների վերջին խմբի դուրսբերման մասին լուրը: Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպը հայտարարել է ահաբեկչությունից և ահաբեկիչներից ամբողջովին մաքրված և ապահով տարածք:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը և սկսել զինված գրոհայինների դուրսբերման գործընթացը քաղաքից։










