Apple-ը մտադիր է Ferrari կոչվող նոր iPhone թողարկել. լրատվամիջոցներ

13:36 • 23.12.16

Տեխնոլոգիական նորույթների լուսաբանմամբ զբաղվող կայքերը վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառում առ այն, որ  ամերիկյան Apple ընկերությունը եկող տարում կթողարկի նոր iPhone-ի միանգամից 3 մոդել:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս ենթադրությունները հիմնված են Apple-ի՝ համացանց արտահոսած փաստաթղթերի վրա:


Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացվելիք 3 սմարթֆոններից մեկը կոչվելու է Ferrari ու համալրված է լինելու անլար լիցքավորման հնարավորությամբ, OLED  էկրանով, որը, հնարավոր է, կոր լինի։


Նշվում է, որ մյուս առաջին 2 հեռախոսները կոչվելու են iPhone 7S և 7S Plus, մինչդեռ Ferrari-ն լինելու է 3-րդ՝ հատուկ մոդելը:


Աղբյուրը հավելում է, որ նոր սմարթֆոնների շնորհանդեսը կայանալու է աշնանը:

 

 

 

Apple-ը մտադիր է Ferrari կոչվող նոր iPhone թողարկել. լրատվամիջոցներ