Պուտինն առաջարկել է Կիևին մտածել՝ այնպես անել, որ Դոնբասում ուկրաինական բանակին օկուպանտ չհամարեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Կիևին մտածել այն ուղղությամբ, որ ուկրաինական բանակը չհամարվի օկուպանտ սեփական երկրում՝ Դոնբասում: Այդ մասին Ռուսաստանի նախագահն ասել է՝ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով ուկրաինական «Ունիան» գործակալության լրագրողի հարցին այն մասին, որ Պուտինի՝ պաշտոնից հեռանալուց հետո, միևնույն է, ուկրաինացիները Ռուսաստանը որպես օկուպանտ են համարելու:
«Լավ կլիներ հասնել նրան, որ Դոնբասում ուկրաինական բանակը չհամարեին օկուպանտ»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի երկու կողմերից ազատազրկված անձինք ազատ արձակվեն:










