Էբոլայից պատվաստման փորձարկումները 100%-անոց արդյունք են տվել
Էբոլա տենդից փորձնական պատվաստումները 100%-անոց արդյունք են տվել աֆրիկյան Գվինեայում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝հղում անելով հետազոտության վերջնական արդյունքներին, որոնք հրապարակվել են Lancet ամսագրում:
Ինչպես նշում է ԱՀԿ-ն՝ նոր պատվաստանյութը ստացել է Գվինեայի մոտ 6 հազար բնակիչ և նրանցից ոչ մեկը չի վարակվել վտանգավոր վիրուսով: Դրա հետ մեկտեղ հետազոտվող մեկ այլ խմբում, որը պատվաստանյութ չի ստացել, գրանցվել է վարակման 23 դեպք:
rVSV-ZEBOV պատվաստանյութը ստեղծվել է կանադական առողաջապահական համակարգի կողմից, իսկ դրա արտոնագիրը փոխանցվել է միջազգային Merck & Co դեղագործական ընկերությանը:










