Ֆրանսիայում սուրբծննդյան տոնավաճառը տարհանել են՝ հարևանությամբ գազաբալոնով մեքենա հայտնաբերելուց հետո

23:27 • 23.12.16

Ֆրանսիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Մեց քաղաքի տոնավաճառը տարհանվել է այն բանից հետո, երբ շուկայի հարևանությամբ գազաբալոնով մեքենա են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն` վկայակոչելով Daily Star բրիտանական պորտալը:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում շուրջ 30 ոստիկան է աշխատում: Նրանց հաջողվել է վնասազերծել գազի բալոնը: