Kia-ն գաղտնազերծել է նոր Picanto-ի տեսքը (լուսանկարներ)

11:10 • 23.12.16

Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք թույլ են տալիս մոտավոր պատկերացում կազմել նոր սերնդի Picanto մոդելի արտաքին և ներքին դիզայնի վերաբերյալ:


Այս մասին հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է 2017թ. սկզբին:


Լուսանկարներն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ նորույթն իր դիզայներական լուծումներով հիշեցնում է 4-րդ սերնդի Kia Rio հեթչբեքը, սակայն, ի տարբերություն դրա, շատ ավելի սպորտային է:


Ինչ վերաբերում է մեքենայի ներքին սրահին, ապա այն համալրված է նորարարական լուծումներով՝ մասնավորապես մուլտիմեդիական համակարգով ու մեծ էկրանով:

 

Компакт-кар выполнят в стилистике нового Rio

 Компакт-кар выполнят в стилистике нового Rio. Фото 1

Kia-ն գաղտնազերծել է նոր Picanto-ի տեսքը (լուսանկարներ)