Լիբիական օդանավը գրավողները հանձնվել են, բոլոր անդամներն ու ուղևորներն ազատ են արձակվել. Մալթայի վարչապետ
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը թվիթերյան իր էջում հայտնել է, որ Afriqiyah Airways ավիաընկերությանը պատկանող լիբիական օդանավը գրաված անձինք հանձնվել են իշխանություններին:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հիշեցնելով, որ օդանավի անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները ազատ են արձակվել: Օդանավը գրավողները կալանքի տակ են առնվել:
Ավելի վաղ Մալթայի վարչապետը հայտնել էր, որ իրենց օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռից սկսել են ազատ արձակել ուղևորներին:
Հիշեցնենք, որ ներքին չվերթ կատարող լիբիական օդանավը, որում 111 ուղևոր և անձնակազմի 7 անդամ են գտնվելիս եղել, գրավել էին անհայտ անձինք: Նրանք պահանջում էին ազատ արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սաիֆ ալ-Իսլամին:










