ՆԱՍԱ-ն հրապարակել է Պանդորայի ամենատպավորիչ լուսանկարներից մեկը
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արեգակնային համակարգի Սատուրն մոլորակի արբանյակներից Պանդորայի՝ երբևէ արված ամենատպավորիչ լուսանկարներից մեկը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սա երբևէ արված ամենաորակյալ լուսանկարներից է, որը ցուցադրում է, թե ինչպես է մոտ 80 կմ շառավղով արբանյակը պտտվում Սատուրնի F օղակի մոտ:
Հայտնի է, որ ուշագրավ կադրը ֆիքսվել է դեկտեմբերի 18-ին՝ Cassini տիեզերական արբանյակի միջոցով: Նշվում է, որ այդ պահին ՆԱՍԱ-ի սարքը Պանդորայից գտնվել է 40.555 կմ հեռավորության վրա, ինչը, ըստ մասնագետների, Cassini-ի և երկնային մարմնի միջև եղած ամենակարճ հեռավորությունն է:
Հայտնի է, որ լուսանկարի յուրաքանչյուր պիքսելում ամփոփված է 240 մ:











