Նյու Յորքի բարձրահարկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 24-ի

13:49 • 23.12.16

Նյու Յորքի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 24-ի, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 22-ին` տեղական ժամանակով ժամը 17.00-ին Նյու-Յորքի Վեսթ-Սայդ թաղամասում: