32-ամյա տղամարդն ազատ խոսում է 56 լեզվով և հասկանում 70-ը (տեսանյութ)
Երիտասարդների շրջանում մեծ տարածում է գտնում մի քանի լեզվով խոսելու միտումը, սակայն 32-ամյա հարավսլավացի Մուհամեդ Մեսիչն ապշեցնում է իր լեզվական ունակություններով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, նա սովորական պոլիգլոտ չէ: Նա կարող է սահուն կերպով շփվել 56 տարբեր լեզուներով և բացի այդ, պնդում է, որ կարողանում է հասկանալ 70 լեզվով հնչած խոսքը:
Ծնվելով և մեծանալով նախկին Հարավսլավիայի Տուզլա արդյունաբերական քաղաքում` նա մանկուց ոգեշնչվել է տարբեր լեզուներ իմանալու գաղափարով: Տարբեր լեզուներով խոսելն արագ սովորելու իր բացառիկ տաղանդը պատահաբար է բացահայտվել, երբ նա դեռ 5 տարեկան էր:
Նա ընտանիքի հետ միասին արձակուրդները Հունաստանում անցկացնելիս է եղել, երբ կարճ ժամանակ անց նկատել է, որ կարող է լսել հույների զրույցն ու հասկանալ, թե ինչ են խոսում:
Դա լեզուներ յուրացնելու իր ճանապարհորդության միայն սկիզբն էր: 9 տարեկանում նա շվեդերեն է սովորել շվեդ զինվորներից, որոնք Բոսնիական պատերազմի ժամանակ գտնվում էին իրենց հայրենի քաղաքում:
Բժիկները զննելով նրան հայտնել էին, որ տղայի մոտ Ասպերգերի համախտանիշ (աուտիզմի դրսևորման տեսակ) է առկա, որի շնորհիվ նա կարողանում է արագ յուրացնել օտար լեզուները:










