Հռոմի պապը Սուրբ Ծնունդին 6 մլն եվրո կուղարկի Ուկրաինայի բնակիչներին

23:41 • 23.12.16

Սուրբ Ծնունդին ընդառաջ Ուկրաինայի բնակիչները շուրջ 6 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանան Հռոմի պապից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:

Վատիկանը, մասնավորապես, գումար կուղարկվի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ և Խարկով ու Դնեպր քաղաքներ:

Նշվում է, որ դա կլինի առաջին տրանշը 12 մլն եվրո հավաքված նվիրատվություներից, որոնք նախատեսված է հասցնել 2 մլն մարդկանց:

Դրամական միջոցները Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչից հետո հավաքվել են Եվրոպայի եկեղեցիներում: Կոչով քահանայապետը հանդես էր եկել 2016-ի ապրիլին: