Ռուսաստանը գրանցել է գնաճի ռեկորդային ցածր մակարդակ. Պուտին
Մոսկվայում՝ Միջազգային առևտրի կենտրոնում, սկսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը, որի ընթացքում նա ավանդաբար պատասխանում է Ռուսաստանի ներքին և միջազգային օրակարգին վերաբերող հարցերին:
Պուտինին ուղղված առաջին հարցը վերաբերել է Ռուսաստանի տնտեսական վիճակին։ Նախագահը հայտարարել է, որ 2016 թվականին գնաճը կլինի 5,5 տոկոսի մակարդակում, և նշել է, որ դա ռեկորդային ցածր մակարդակ է:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են:
«Երկրի ՀՆԱ-ի անկումն անցած տարի կազմել է 3,7 տոկոս: Այս տարի ևս ոչ մեծ նվազում է: Ամենայն հավանականությամբ, տարվա կտրվածքով, մենք կունենանք 0,5-0,6 տոկոսի նվազում»,- ասել է երկրի նախագահը:
«Մենք պետք է ապահովենք տնտեսության և արդյունաբերության հետագա աճը: Մեզ մոտ անկում են գործել բնակչության իրական եկամուտները, ինչը հանգեցնում է սպառողական պահանջարկի նվազման և ազդում է ներդրումների վրա»,- ասել է նախագահը:
Պուտինը նաև հավելել է, որ «գրանցվել է համեստ, բայց աշխատավարձի իրական աճ»:










