Նախագահական հաջորդ ընտրություններին իմ մասնակցության մասին որոշումը կկայացվի, երբ հասունանա ժամանակը. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին որոշումը կկայացվի, երբ հասունանա ժամանակը: Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:
«Ժամանակը կհասունանա, ես կնայեմ, թե ինչ է տեղի ունենում երկրում, աշխարհում, և ելնելով նրանից, թե մենք ինչ ենք արել և թե ինչ կարող ենք անել, ինչպես պետք է անել՝ որոշում կկայացվի հաջորդ ընտրություններին իմ մասնակցության մասին»,- պատասխանել է Պուտինն ընտրություններին մասնակցության մասին «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին:










