Wikipedia-ն հրապարակել է 2016թ. ամենաշատ խմբագրված էջերի ցանկը

13:19 • 23.12.16

Wikipedia առցանց հանրագիտարանն ամփոփել է անցնող տարվա արդյունքները՝ ներկայացնելով 2016թ. ընթացքում ամենաշատ խմբագրական շտկումների և փոփոխությունների ենթարկված էջերը:


Ինչպես նշում է The Verge-ը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս ցանկը գլխավոր է «Մահեր» էջը, որում ամփոփվել են 2016թ. կյանքից հեռացած հայտնի մարդկանց անունները:


Հետաքրքրական է, որ 2-րդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին էջը: 


Մինչդեռ Wikipedia-ում ամենաշատ խմբագրված էջերի առաջին եռյակը եզրափակում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի մասին էջը:

 

 

 

Wikipedia-ն հրապարակել է 2016թ. ամենաշատ խմբագրված էջերի ցանկը